Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 4-2 հաշվով հաղթեց «Սելտային»։
«Բլաուգրանայից» հեթ-տրիկ գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին, մեկ գոլ էլ խփեց Լամին Յամալը։
Կատալոնական ակումբը 28 միավորով երկրորդ տեղում է։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմն առաջատար Մադրիդի «Ռեալից» այժմ հետ է 3 միավորով։ «Սելտան» 13 միավորով 13-րդն է։
Իսպանիայի Լա լիգա, 12-րդ տուր
«Սելտա» - «Բարսելոնա»` 2-4
Սերխիա Կարեյրա, 11, Բորխա Իգլեսյաս, 43 - Ռոբերտ Լևանդովսկի, 10 (11մ), 37, 74, Լամին Յամալ, 45+4
Հեռացում` Ֆրենկի դե Յոնգ, 90+4 («Բարսելոնա»)
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


