«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ապաքինվել է վնասվածքից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Լեհ ֆուտբոլիստն ակումբի բուժանձնակազմի կողմից «Լևանտեի» դեմ Իսպանիանի Լա լիգայի երկրորդ տուրի հանդիպմանը մասնակցելու թույլտվություն է ստացել։
37-ամյա հարձակվողը ձախ ազդրի վնասվածքի պատճառով բաց էր թողել «Մալյորկայի» դեմ առաջին տուր խաղը (3-0)։
«Լևանտե» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին և ժամը 23:30-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Robert Lewandowski gets medical clearance for #LevanteBarça pic.twitter.com/bqlNu0Bqrb
— FC Barcelona (@FCBarcelona) August 23, 2025


