Logo

Լևանդովսկին ցանկանում է հեռանալ. «Բավարիան» սահմանել է նրա արժեքը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 19.08.2021ՍՊՈՐՏ
skysports lewandowski bayern munich 5324206 - Լևանդովսկին ցանկանում է հեռանալ. «Բավարիան» սահմանել է նրա արժեքը

Այս խենթ տրանսֆերային շուկան չի դադարում զարմացնել:

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է հեռանալ «Բավարիայից»: Աղբյուրի փոխանցմամբ՝ լեհ հարձակվողը երջանիկ է իրեն զգում Մյունխենում, բայց ցանկանում է նոր մարտահրավերներ՝ մինչև 35 տարեկան դառնալը: Նշվում է, որ մյունխենյան ակումբն այս հարցով ունի հստակ դիրքորոշում. Լևանդովսկուն գնել ցանկացող ակումբը վճարում է 115 մլն եվրո, կամ լեհ հարձակվողը չի հեռանում «Բավարիայից»:

Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդներ՝ ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ