Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին չի հանձնվի 2020 թ. «Ոսկե գնդակը»։
Què T’hi Jugues-ը գրում է, որ ֆրանսիական հեղինակավոր France Football պարբերականի գլխավոր խմբագիր Նիկոլյա Մանիսյեն տարածված տեղեկությունը որակել է որպես «հորինված»։ Նա հաստատել է, որ նման հարց չի քննարկվել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե France Football-ը դիտարկում է լեհ ֆուտբոլիստին 2020 թվականի «Ոսկե գնդակը» հանձնելու տարբերակը։
2020 թվականին Լևանդովսկին խաղում էր Մյունխենի «Բավարիայում» և համարվում էր այդ տարվա «Ոսկե գնդակի» բացահայտ ֆավորիտը: Այդուհանդերձ, France Football-ը կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկեց մրցանակաշախությունը: Այդ տարի Լևանդովսկին 47 խաղում 55 գոլ էր խփել և ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել էր տարվա լավագույն ֆուտբոլիստ:
2021-ին «Ոսկե գնդակը» ստացավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, իսկ Լևանդովսկին գրավեց երկրորդ տեղը: 1956 թվականից գործող մրցանակը չի հանձնվել միայն 2020 թվականին: