Logo

Լևանդովսկին` ֆուտբոլի պատմության 7-րդ ռմբարկու

01:22 / 22.01.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոլ է խփել Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրի արտագնա խաղում (1-3, երկրորդ խաղակես):

Only Stats-ը հայտնում է, որ սա 36-ամյա ֆուտբոլիստի կարիերայում 679-րդ գոլն է: Ֆուտբոլի պատմության ռմբարկուների ցուցակում լեհ ֆուտբոլիստը շրջանցել է Մյունխենի «Բավարիայի» լեգենդար հարձակվող Գերդ Մյուլերին (678 գոլ) և բարձրացել 7-րդ տեղ:

Լևանդովսկիից առաջ` 6-րդ տեղում, հունգարացի Ֆերենց Պուշկաշն է 706 գոլով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ