Logo

Լևանդովսկին գլխավոր մարզչի պատճառով դադարեցնում է ելույթները հավաքականում

00:18 / 09.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին սոցցանցերում հրապարակում է արել՝ հայտնելով, որ հանդես չի գա Լեհաստանի ազգային հավաքականում, քանի դեռ գլխավոր մարզիչը Միխալ Պրոբյեժն է։

«Հաշվի առնելով հանգամանքները և մարզչի նկատմամբ վստահության կորուստը` որոշել եմ դադարեցնել Լեհաստանի ազգային հավաքականում ելույթներս, քանի դեռ նա չի հեռացել։ Հուսով եմ` դեռ կխաղամ աշխարհի լավագույն երկրպագուների համար»,- գրել է Լևանդովսկին։

36-ամյա հարձակվողը Լեհաստանի հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն (85 գոլ) և ամենաշատ հանդիպում (158) անցկացրած ֆուտբոլիստն է։

Պրոբյեժը հավաքականը մարզում է 2023թ. սեպտեմբերից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ