«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրի խաղում դուբլ գրանցեց՝ երկու անգամ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
433-ի հաղորդմամբ՝ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայում 11-մետրանոցից խփած գոլերի թիվը հասցրեց 19-ի։ Այս ցուցանիշով նա գերազանցեց Լիոնել Մեսիին (18 գոլ) և հավասարվեց ակումբային ֆուտբոլի գլխավոր եվրագավաթում նշակետից ամենաշատ գոլ խփած Կրիշտիանու Ռոնալդուն (19):
Ռոբերտ Լևանդովսկին այս մրցաշրջանում դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ երրորդ խաղացողը Կրիշտիանու Ռոնալդուից ու Լիոնել Մեսիից հետո, որը հատում է 100 գոլի շեմը։
«Վիրավորեցին ինձ, ես էլ պատասխանեցի». վիճաբանություն «Բենֆիկա» – «Բարսելոնա» խաղից հետո


