Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Պրոբեժը հույս ունի, որ թիմի ավագ Ռոբերտ Լևանդովսկին կմասնակցի Ավստրիայի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպմանը:
«Այսօր ավելի ուշ որոշում կկայացնենք։ Սպասում եմ մեր բուժանձնակազմի որոշմանը: Հուսով եմ, որ որոշումը դրական կլինի, և ես վաղը կկարողանամ Լևանդովսկիին դուրս բերել խաղադաշտ»,- լեհ մասնագետի խոսը մեջբերում է AFP-ն:
Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնայի» 35-ամյա հարձակվողը չէր մասնակցել Նիդերլանդների դեմ D խմբի մեկնարկային տուրի խաղին, որում Լեհաստանի հավաքականը պարտվել էր 1-2 հաշվով:
Լեհաստան - Ավստրիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:


