Logo

Լևանդովսկին վերհիշել է Մեսիի հետ զրույցը (ֆոտո)

23:07 / 25.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Լեհաստանի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին կրկին անդրադարձել է աշխարհի նորընծա չեմպիոն, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիի հետ զրույցին, որը տեղի էր ունեցել Լեհաստան - Արգենտինա (0-2) ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղից հետո: 

«Կարող եմ ասել, որ հաճելի զրույց էր: Չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչի մասին էինք խոսում Մեսիի հետ, սակայն ամեն ինչ հիանալի էր»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ հանդիպման դրվագներից մեկում Ռոբերտ Լևանդովսկին կանոնները խախտել էր Լիոնել Մեսիի նկատմամբ, իսկ 35-ամյա արգենտինացին, դժգոհ լինելով այդ ամենից, չէր արձագանքել լեհ հարձակվողի ներողության ժեստին: Խաղից հետո ֆուտբոլիստները ջերմ զրուցել էին, ու իրավիճակը հարթվել էր: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ