«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին անդրադարձել է Tuttosport-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի՝ «Ոսկե խաղացող» մրցանակին արժանանալու թեմային:
«Շատ ուրախ եմ երկրորդ տարին անընդմեջ Tuttosport – #GoldenPlayer մրցանակին արժանանալու համար✌️😎
Շատ շնորհակալ եմ ժյուրիին իմ ձեռքբերումները գնահատելու համար և Իտալիայում, Լեհաստանում, Գերմանիայում ու յուրաքանչյուր երկրում իմ բոլոր երկրպագուներին ինձ աջակցելու համար:
Շատ շնորհակալ եմ Լեհաստանի ազգային հավաքականում, «Բավարիայում» իմ բոլոր խաղընկերներին. ձեր շնորհիվ է, որ ես կարողացա ստանալ այս մրցանակը 🙌
Շնորհակալություն ընտանիքիս շարունակական աջակցության համար ❤️»,- գրել է լեհ հարձակվողը: