Logo

Լևոն Աղասյանի կոշտ արձագանքը Vnews-ի հրապարակումից հետո (ֆոտո)

Հեղինակ
FastNews
17:20 / 16.08.2022• Աթլետիկա
Լևոն Աղասյան

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանն արձագանքել է Vnews-ի հրապարակմանը։ Աթլետիկայի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը, Գերմանիայից մեկնաբանելով հայ աթլետների ելույթները Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում, տվել էր անբավարար գնահատական։

«Պատճառաբանություններ ներկայացնում են թույլ մարդիկ, որոնք «կապ չունեն» պրոֆեսիոնալ սպորտի հետ, իսկ անգրագետներն ուղղակի անկարող են օբյեկտիվորեն դատել։

Մենք շատ շուտով կվերադառնանք ավելի ուժեղ և ավելի բարձր արդյունքներով։ Հաչոցների վրա ժամանակ չենք կարող ծախսել»,- ֆեյսբուքյան էջում գրել է Լևոն Աղասյանը։

Հիշեցնենք, որ կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը և գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը չէին կարողացել հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի արգելքը։ 

Աղասյանը եռացատկում գրանցել էր 16,03 մետր արդյունք և 24 մասնակիցների մեջ գրավել էր 14-րդ տեղը։ 
Երվանդ Մկրտչյանը 1500 մետր վազքում 3 րոպե 43,42 վայրկյան արդյունքով զբաղեցրել էր 22-րդ տեղը։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ