Մայամիում օգոստոսի 15-ին կմեկնարկի շախմատի Champions Chess Tour-ի 6-րդ փուլը՝ FTX Crypto Cup մրցաշարը, որի 8 մասնակիցների թվում է ԱՄՆ-ի դրոշի ներքո ելույթ ունեցող Լևոն Արոնյանը:
Դասական շախմատի մրցաշարին կմասնակցեն նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, Հանս Նիմանը, Ալիռեզա Ֆիրուջան, Անիշ Գիրին, Յան-Քշիշտոֆ Դուդան, Ռամեշբաբու Պրագնանանդան և Լե Քուանգ Լյեմը:
Նախորդ 5 փուլերի ընդհանուր արդյունքներով առջևում Մագնուս Կառլսենն է, որը 106500 դոլար պարգևավճար է ստացել: Լևոն Արոնյանը 35750 դոլար պարգևավճարով 9-րդ ցուցանիշն ունի:


