Անվանի պաշտպան Լեոնարդո Բոնուչին սոցցանցերում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Իտալացի ֆուտբոլիստը կարիերայի մեծ մասն անցկացրել է Թուրինի «Յուվենտուսում», որի կազմում 502 խաղում խփել է 37 գոլ, կատարել 10 արդյունավետ փոխանցում։ Բոնուչին հանդես է եկել նաև «Միլանի», «Ինտերի», «Ունիոն Բեռլինի», «Բարիի» և «Տրևիզոյի» կազմում։ Նրա վերջին ակումբը թուրքական «Ֆեներբահչեն» էր։
Բոնուչին տարբեր ակումբների հետ նվաճել է 19 տիտղոս, այդ թվում` 9 անգամ դառնալով Իտալիայի չեմպիոն։ Պաշտպանն ակումբային մակարդակով կարիերայում անցկացրել է 700 հանդիպում, դարձել 48 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Բոնուչին 8 գոլի և 7 ասիստի հեղինակ է դարձել Իտալիայի հավաքականում 121 խաղում։ 37-ամյա ֆուտբոլիստը «Սկուադրա աձուրիի» հետ 2021 թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն։


