ՊՍԺ-ի նախկին մարզական տնօրեն Լեոնարդոն բացահայտել է, որ փարիզյան գրանդից հեռացել է ակումբի նախկին հարձակվող Կիլիան Մբապեի պատճառով, տեղեկացնում է RMC Sport-ը։
«Երբ Մբապեն նոր պայմանագիր էր ստորագրում, կային որոշ կետեր, որոնց ես համաձայն չէի։ Պետք է ընտրություն կատարեի ու չկարողացա մնալ ակումբում։
Խնդիրը գումարը չէր։ Մբապեն մնաց ակումբում, քանի որ ակումբի երկրպագու էր, բայց ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ»։
Ինչ-որ պահից մենք խիստ անհամաձայնություն ունեինք, ու համատեղ աշխատանքը դարձել էր անհնար։ Կային պահեր, որ լավ հարաբերություններ ունեի Մբապեի և նրա շրջապատի հետ, բայց ամեն ինչ գլխիվայր շրջվեց ու բարդացավ, սկսվեցին տարաձայնություններ»,- պատմել է բրազիլացի ֆունկցիոները։
Լեոնարդոն «Պարի Սեն-Ժերմենում» աշխատել է 2019-2022 թվականներին։
Ֆրանսիայի Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


