Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը։ Այժմ ԱՄՆ-ի դրոշի ներքո ելույթ ունեցող 41-ամյա գրոսմայստերը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 23-ին։ Առաջադրվել է երկու թեկնածու՝ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը և ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։


