Logo

Լևոն Արոնյանը երրորդ տեղն է զբաղեցրել Freestyle Chess GOAT Challenge մրցաշարում

19:46 / 16.02.2024Շախմատ
null

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը մրցանակային տեղ է գրավել Freestyle Chess GOAT Challenge մրցաշարում:

ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանը մրցաշարի վերջին տուրում հաղթել է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին և զբաղեցրել երրորդ տեղը:

Մրցաշարին մասնակցել են աշխարհի 8 ուժեղագույն շախմատիստները, այդ թվում՝ աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը:

Ֆիշերի մրցաշարում հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը, երկրորդ տեղն է գրավել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան, որը կիսաեզրափակիչում հաղթել էր Լևոն Արոնյանին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ