Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ ներկայացուցիչ Լևոն Արոնյանը դարձել է Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող։
Եզրափակիչում 42-ամյա շախմատիստը 1,5-0,5 հաշվով հաղթել է Հանս Մոկե Նիմանին։ Արոնյանն առաջին պարտիայում սև ֆիգուրներով ոչ-ոքի է գրանցել, այնուհետև ամերիկացի մրցակցին հաղթել է սպիտակներով։
Արոնյանը մրցաշարի մրցանակային հիմնադրամից ստացել է 200 հազար դոլար։
Կարդացեք նաև`