Լևոն Արոնյանը դուրս է եկել Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam Tour մրցաշարի եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Հանս Մոկե Նիմանի հետ:
First Magnus, then Hikaru, now Arjun. LEVON BLAZES HIS WAY INTO THE FINALS WITH UNSTOPPABLE FORCE!!! pic.twitter.com/s2aGj9Otw5
— Freestyle Chess (@chess_freestyle) July 18, 2025
Կիսաեզրափակիչում Միացյալ Նահանգները ներկայացնող հայ գրոսմայստերը 2-0 հաշվով հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի 5-րդ համար, հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգայսիին: Կիսաեզրափակիչի մյուս խաղում Հանս Նիմանը 2,5-1,5 հաշվով հաղթել է Ֆաբիանո Կարուանային:
Հիշեցնենք, որ նախորդ փուլերում Լևոն Արոնյանը հաղթել էր ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կառլսենին և երկրորդ համար Հիկարու Նակամուրային:
Լևոն Արոնյանը 15-րդն է դասակարգման աղյուսակում, իսկ Նիմանը՝ 19-րդը:
Եզրափակիչը կկայանա հուլիսի 20-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:00-ին: