Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած կայծակնային շախմատի աշխարհի առաջնության առաջին տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը սենսացիոն պարտություն է կրել։
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի 20-րդ համարը սպիտակներով պարտվել է 12-ամյա միջազգային վարպետ Ֆաուստինո Օրոյին։ Արոնյանը մի շարք սխալներ է թույլ տվել` 68-րդ քայլին ընդունելով պարտությունը։
42-ամյա Արոնյանը չորս պարտիաներում վաստակել է 2,5 միավոր և 82-րդ տեղում է։ Օրոն նույնքան միավորով 72-րդն է։


