Օգոստոսի 29-ին տեղի է ունեցել Վ. Բաննիկովի անվան մրցաշարի երրորդ մրցափուլի հանդիպումը Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև:
Հայաստանի հավաքականը զիջել է մրցակցին 1:3 հաշվով: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակը դարձել է Լևոն Բաշոյանը, որը մրցակցի դարպասը գրավել է տուգանայինից կատարած հրաշալի հարվածով:

