Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի համար ընգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) փառքի սրահում։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու օգստոստի 5-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։
Հիշեցնենք, որ Լևոն Ջուլֆալակյանը Սեուլի 1988 թ. Օլիմպիական խաղերում ոսկե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի 68 կգ քաշային կարգում։ Նա նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է։ Լեգենդար մարզիկը 1999-2019 թթ. գլխավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը։


