«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Կրիշտիանուն 3,5 տարով ինձանից մեծ է ու դեռ շատ գոլեր է խփում։ Այնուամենայնիվ, նա փոխել է ակումբային գրանցումը, այնտեղ այլ տակտիկա է, իսկ նրա թիմը՝ ոչ շատ հաջողակ։
Երբ նրա թիմը լավ մարզավիճակ ձեռք բերի, նա կրկին կկարողանա շատ գոլեր խփել։ Ռոնալդուն սովոր է լավ վիճակագրությանը, անհնարին թվերին։ Այսօր դրանք «պարզապես» շատ լավ թվեր են։
Հնարավոր է՝ նա այլևս չկարողանա տարեկան 60 գոլ խփել, բայց 30 կամ 40 գոլը նույնպես տարբերություն է ստեղծում»,- ասել է Լևանդովսկին՝ Piłka Nożna-ին տված հարցազրույցի ժամանակ։
Այս մրցաշրջանում 36-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 14 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։