Ռոբերտ Լևանդովսկին հրաժեշտ է տվել «Բավարիային» «Բարսելոնա» տեղափոխվելուց առաջ:
«Կվերադառնամ ու հրաժեշտ կտամ ակումբի բոլոր աշխատակիցներին: Պատրաստվելու համար շատ ժամանակ չեմ ունեցել: Կարող եմ ասել, որ այս 8 տարիները յուրահատուկ էին ու անմոռանալի: Հիանալի ժամանակ եմ անցկացրել Մյունխենում: Շուտով ուղևորվում եմ, սակայն մինչև հավաքները կվերադառնամ, հրաժեշտ կտամ բոլորին ու ինչ-որ միջոցառում կկազմակերպեմ»,- լեհ ռմբարկուի խոսքը մեջբերում է Sky Sport-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լևանդովսկիի տեղափոխության գործարքը կայացած է:


