Աշխարհի 42-րդ ռակետ Ժոաո Ֆոնսեկան Լեյվերի գավաթում հաղթանակ տարած ամենաերիտասարդ թենիսիստն է, հաղորդում է Opta Ace-ը:
Խմբային փուլի մրցախաղում բրազիլացին 6-4, 6-3 հաշվով հաղթել է իտալացի Ֆլավիո Կոբոլիին: Ֆոնսեկան այս հաղթանակը գրանցել է 19 տարեկան 29 օրականում:
Նախորդ ռեկորդը ժամեր առաջ գրանցել էր չեխ Յակուբ Մենշիկը, որը 20 տարեկան 18 օրականում էր հաղթանակ տարել այս մրցաշարում:


