Logo

Լիբերտադորեսի գավաթ. «Ֆլումինենսեն» եզրափակիչում է

14:24 / 05.10.2023• Ֆուտբոլ
null

Լիբերտադորեսի գավաթում հայտնի դարձավ եզրափակիչի առաջին մասնակիցը: 

Կիսաեզրափակիչի առաջին զույգում բրազիլական «Ֆլումինենսեի» ու «Ինտերնասինալի» միջև առաջին հանդիպումն ավարտվել էր արդյունավետ ոչ-ոքիով՝ 2-2 հաշվով: Թիմերի միջև պատասխան խաղը կայացավ «Ինտերնասիոնալի» դաշտում և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով: Դաշտի տերերի կազմում առաջին խաղակեսում հաշիվը բացեց արգենտինացի պաշտպան Գաբրիել Մերկադոն: Երկրորդ խաղակեսում «Ֆլումինենսեից» մեկական գոլ խփեցին Յոն Քենեդին և Գերման Կանոն:

«Ֆլումինենսեն» եզրափակիչում կհանդիպի արգենտինական «Բոկա Խունյորսի», կամ բրազիլական «Պալմեյրասի» հետ: Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով:

Հիշեցնենք, որ Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ հանդիպումը կկայանա նոյեմբերի 4-ին Ռիո Դե Ժանեյրոյի  «Մարականա» ստադիոնում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ