Logo

«Լիդսը» 100 միավորով նվաճեց Չեմպիոնշիփի տիտղոսը

17:32 / 03.05.2025Ֆուտբոլ
null

Անգլիայում ավարտվեց երկրի երկրորդ լիգան՝ Չեմպիոնշիփը, որի հաղթող դարձավ «Լիդսը»։

Վերջին` 46-րդ տուրում «Լիդսը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով կամային բարդ հաղթանակ տարավ «Փլիմութ Արգայլի» դեմ խաղում։ Հյուրերը հաղթանակը կորզեցին ավելացված առաջին րոպեին։

Դանիել Ֆարկեի գլխավորած թիմը մրցաշարն ավարտեց 100 միավորով ու պատմության մեջ 5-րդ անգամ նվաճեց Չեմպիոնշիփի տիտղոսը։

Առաջնությունը 100 միավորով ավարտեց նաև «Բարնլին», որը միայն խփած ու բաց թողած գոլերի արդյունքով զիջեց առաջատարին և գրավեց երկրորդ տեղը։ Երկու ակումբներն էլ հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Պրեմիեր լիգայում։

Երրորդ ուղեգիրը կվիճարկեն «Շեֆիլդ Յունայթեդը», «Սանդեռլենդը», «Քովենթրի Սիթին» ու «Բրիսթոլ Սիթին», որոնք գրավեցին համապատասխանաբար 3-6-րդ տեղերը ու հանդես կգան փլեյ-օֆֆում։

Անգլիայի Չեմպիոնշիփ, 46-րդ տուր

«Փլիմութ Արգայլ» - «Լիդս»` 1-2 (տեսանյութ)

Սամուել Բրիամ, 18 (ինքնագոլ) - Վիլֆրիդ Նյոնտո, 53, Մոնոր Սոլոմոն, 90+1

«Բարնլի» - «Միլուոլ»` 3-1 (տեսանյութ)

Ջոշ Բրաունհիլ, 13, 90+3, Ջեյդոն Էնթոնի, 65 - Միհայիլո Իվանովիչ, 11

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ