Ֆրանսիական Լիգա 1-ի 20-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն արտագնա խաղում 2-1 հաշվով առավելության հասավ «Ստրասբուրգի» նկատմամբ:
Գոլի և ասիստի հեղինակ դարձան Մարկո Ասենսիոն և Կիլիան Մբապեն, որն առաջին խաղակեսում չիրացրեց 11-մետրանոցը:
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 47-ի, իսկ «Ստրասբուրգը» մնաց 25 միավորով և «Ռենի» հետ կիսում է 9-10-րդ տեղերը:
Լիգա 1, 20-րդ տուր
«Ստրասբուրգ» - ՊՍԺ՝ 1-2 (տեսանյութ)
Դիլան Բակվա, 68 - Կիլիան Մբապե, 31, Մարկո Ասենսիո, 49
Վրիպում 11-մետրանոցից՝ Կիլիան Մբապե, 6 (ՊՍԺ)


