Logo

Լիգա 1-ը հաստատել է. «Մարսել» - ՊՍԺ հանդիպումը կկայանա «Ոսկե գնդակին» զուգահեռաբար

19:50 / 21.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լիգա 1-ի 5-րդ տուրի «Մարսել» - ՊՍԺ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ին, մեկնարկը` ժամը 22:00-ին, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։

Հանդիպումը պետք է կայանար սեպտեմբերի 21-ին, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել է.

Խաղը կկայանա «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը զուգահեռաբար։ «Պարի Սեն-Ժերմենի» մի շարք ֆուտբոլիստներ անհատական գլխավոր մրցանակը հաղթելու ֆավորիտներից են։ Նրանք, մեծ հավակականությամբ, բաց կթողնեն մրցանակաբաշխությունը։

Մրցանակը հաղթելու գլխավոր ֆավորիտներից, ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն էլ վնասվածք ունի ու չի մասնակցի «Մարսելի» դեմ դերբիին։

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 22-ին` ժամը 22:00-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ով։

Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ