Անգլիական լիգայի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը կվիճարկեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նյուքասլը»։
Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 2-0 հաշվով պարտության մատնեց «Նոթինգեմ Ֆորեսթին», որին հաղթել էր նաև մրցակցի խաղադաշտում (3-0):
Էրիկ տեն Հագի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալի և բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդի գոլերը։
Մյուս կիսաեզրափակիչում «Նյուքասլը» երկխաղյա դիմակայությունում հաղթել էր «Սաութհեմփթոնին»։
Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչը կկայանա փետրվարի 26-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։
Անգլիական լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 2-0 (առաջին խաղ՝ 3-0)
Անտոնի Մարսիալ, 73, Ֆրեդ, 76


