Եվրոպական խաղերի մասնակից Լիլիթ Պողոսյանը հունվարի 3-8-ը մասնակցել է Բադմինթոնի եվրոպական կոնֆեդերացիայի աջակցությամբ անցկացվող ADVANCE բադմինթոնի մարզչական երկրորդ կուրսին, հայտնում է Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Երկրորդ կուրսի անցկացման վայրը Նիդերլանդների Հաարլեմ քաղաքն էր։
Առաջին հնգօրյա կուրսը կայացել էր սեպտեմբերին դանիական Հոլբեկ քաղաքում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 27-31-ը շոտլանդական Գլազգոյում։





