Logo

Լինեկերն անվանել է մեծագույն ֆուտբոլիստին

14:08 / 31.07.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող և հայտնի հեռուստահաղորդավար Գարի Լինեկերը «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիին անվանել է լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ, հայտնում է Goal-ը:

«Մեսին իմ սիրելի ֆուտբոլիստն է բոլոր ժամանակներում: Իմ կարծիքով՝ նա պատմության մեջ լավագույն խաղացողն է։ Նույնիսկ եթե վերցնենք իսկապես մեծերին՝ Կրոյֆին, Զիդանին, Ռոնալդոյին, և միևնույն ժամանակ պատկերացնենք, որ նրանցից բարձր կա մեկ այլ մակարդակ, ակնհայտորեն այդ մակարդակում Մեսին է, և դա իսկապես զարմանալի է։

Առանց վնասվածքների, կարծում եմ, մենք նույն համատեքստում կխոսեինք բրազիլացի Ռոնալդոյի մասին։ Բայց, ցավոք, վնասվածքներ կային։ Եվ, այնուամենայնիվ, նա անհավանական բաներ էր անում և ուրախություն պարգևում»,- ասել է Լինեկերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ