Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս հեռուստահաղորդավար Գարի Լինեկերը կատակել է Լոնդոնի «Չելսիի» վերաբերյալ «Ֆուլհեմի» դեմ ԱՊԼ-ի 22-րդ տուրի խաղում գոլազուրկ ոչ-ոքիից հետո:
«Եթե ամռանը «Չելսին» ավելի շատ գումարներ ծախսի, կարող է մեծ վտանգ դառնալ մյուս թիմերի համար»,- սոցցանցերում գրել է Լինեկերը:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում լոնդոնյան ակումբն ահռելի գումարներ է ծախսել՝ աշխարհի նորընծա չեմպիոն, արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերային իրավունքը գնելու համար վճարելով 121, իսկ ուկրաինացի վինգեր Մուդրիկի տեղափոխության համար՝ 77 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 2021-ի ամռանն էլ «Չելսին» 80,4 միլիոն եվրոյով ձեռք էր բերել ֆրանսիացի պաշտպան Ուեսլի Ֆոֆանայի տրանսֆերային իրավունքը:
Անգլիայի առաջնության 21 խաղից հետո Գրեմ Փոթերի գլխավորած թիմը 30 միավորով 9-րդ տեղում է:


