«Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն տեղափոխվեց «Լիոն»՝ հաղորդում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստն այնտեղ վարձավճարով կանցկացնի մրցաշրջանի երկրորդ հատվածը։
«Լիոնը» վարձակալության համար 1,42 մլն եվրո կվճարի «Տոտենհեմին»։ Նդոմբելեի ծառայություններով նաև ՊՍԺ-ն էր հետաքրքրված, սակայն փարիզյան ակումբը չկարողացավ կազմում տեղ ազատել՝ Նդոմբելեին գրանցելու համար։
Նդոմբելեն «Տոտենհեմի» կազմում հանդես է գալիս 2019 թվականից՝ որտեղ տեղափոխվել էր հենց «Լիոնից»՝ 60 մլն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը 38 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի շուկայական արժեքը։