Սինգապուրում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտում չինացի Դին Լիրենն ու հնդիկ Դոմարջու Գուկեշը 7-րդ անընդմեջ ոչ-ոքին են գրանցել։ 10-րդ պարտիան ավարտվեց 36-րդ քայլին։ Աշխարհի գործող չեմպիոն Լիրենը խաղում էր սպիտակ ֆիգուրներով։
Ding Liren got a risk-free chance to push with White in Game 10, but instead we got an absolutely uneventful draw! #DingGukesh pic.twitter.com/Ja365euaE8
— chess24 (@chess24com) December 7, 2024
Մրցամարտի հաշիվը 5-5 է։ Նախորդ 9 խաղափուլերում շախմատիստները տարել են մեկական հաղթանակ, մյուս պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։
Հիշեցնենք, որ 14 պարտիայից բաղկացած չեմպիոնական մրցամարտում կհաղթի այն շախմատիստը, որն առաջինը կվաստակի 7,5 միավոր։ Եթե դասական շախմատի արդյունքում հաղթողը պարզ չդառնա, պայքարը շարունակվելու է թայ-բրեյքում։ Մրցամարտի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար է: