Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենը հաղթանակով սկսեց տիտղոսի պաշտպանությունը։
Սինգապուրում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի առաջին տուրում չինացի շախմատիստը սև ֆիգուրներով 42-րդ քայլին պարտության մատնեց 18-ամյա հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշին։
https://t.co/YgUDNcAemt pic.twitter.com/QQmiOJMarm
— Chess.com (@chesscom) November 25, 2024
Հաջորդ պարտիան կայանալու է նոյեմբերի 26-ին` Երևանի ժամանակով 13:00-ից սկսած։ Յուրաքանչյուր երեք մրցախաղից հետո նախատեսված է հանգստյան օր։ Մրցակիցները դասական շախմատի 14 պարտիա են անցկացնելու։ Այն շախմատիստը, որն առաջինը կվաստակի 7,5 և ավելի միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ Եթե դասական շախմատի արդյունքում հաղթողը պարզ չդառնա, պայքարը շարունակվելու է թայ-բրեյքում։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար է։ Յուրաքանչյուր հաղթած պարտիայի համար շախմատիստները վաստակելու են 200 հազար դոլար։ Եթե աշխարհի թագի ճակատագիրը որոշվի թայ-բրեյքում, հաղթողը կստանա 1,3, իսկ պարտվողը` 1,2 միլիոն դոլար։