Սինգապուրում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտի 12-րդ պարտիայում չինացի Դին Լիրենը սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց հնդիկ Դոմարաջու Գուկեշին։ Գործող չեմպիոնը 18-ամյա մրցակցին ստիպվեց հանձնվել 39-րդ քայլին։
Perfection. What a game. pic.twitter.com/NJEyjtPYWK
— Chess.com (@chesscom) December 9, 2024
Դիմակայության հաշիվը կրկին հավասար է` 6-6։ Նախորդ 11 մրցափուլերում Գուկեշը տարել էր երկու, Լիրենը` մեկ հաղթանակ, մյուս պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի։
THE CHAMP IS BACK 😲 #DingGukesh is tied once again at 6-6 after a phenomenal response by Ding! pic.twitter.com/V0S5PODbVO
— Chess.com (@chesscom) December 9, 2024
Հիշեցնենք, որ 14 պարտիայից բաղկացած չեմպիոնական մրցամարտում կհաղթի այն շախմատիստը, որն առաջինը կվաստակի 7,5 միավոր։ Եթե դասական շախմատի արդյունքում հաղթողը պարզ չդառնա, պայքարը շարունակվելու է թայ-բրեյքում։ Մրցամարտի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար է: