Logo

«Սպորտինգը»` Պորտուգալիայի 20-ակի չեմպիոն

11:39 / 06.05.2024Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի առաջնության 32-րդ տուրում Լիսաբոնի «Սպորտինգը» 3-0 հաշվով հաղթել է «Պորտիմոնենսիին» և 20-րդ անգամ դարձել երկրի չեմպիոն։

Մայրաքաղաքային ակումբը չեմպիոնությունն ամրագրեց «Բենֆիկայի»` «Ֆամիլիկանից» կրած պարտությունից (0-2) հետո։

«Սպորտինգն» առաջնության ավարտից երկու տուր առաջ ունի 84 միավոր և անհասանելի դարձավ մրցակիցների համար։ «Բենֆիկան» 76 միավորով երկրորդն է, «Պորտուն» 66 միավորով երրորդ տեղում է։

«Սպորտինգը» երեք տարի անց վերադարձրեց չեմպիոնական տիտղոսը։ Ակումբը 39-ամյա մարզիչ Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ երկրորդ անգամ է դառնում Պորտուգալիայի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա