Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր կնքեց Լիսանդրո Մարտինեսի հետ (ֆոտո, տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:15 / 27.07.2022• ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Ամստերդամի «Այաքսի» արգենտինացի կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսը տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ինձ բախտ է վիճակվել լինել հաջողակ թիմերի մասնիկ և հուսով եմ, որ այս միտումը կշարունակվի «Մանչեսթեր Յունայթեդում»: Հաջողության հասնելու համար շատ աշխատանք կա անելու, բայց ես խորապես հավատում եմ, որ Տեն Հագի և նրա մարզչական շտաբի գլխավորությամբ մենք շատ բան կարող ենք անել»,- Մարտինեսը հայտնել է անգլիական ակումբի մամուլի ծառայությանը:

24-ամյա ֆուտբոլիստն ու անգլիական թիմը կնքել են 5 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Գործարքն արժեցել է 57,37 միլիոն եվրո:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ