Լիսանդրո Մարտինեսը «Այաքսից» տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»։
Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ արգենտինացին 5 տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 55 մլն եվրո գումարած հավելավճարներ։ Գործարքի մասին առաջիկայում կհայտարարվի։
Հավանական է՝ դա տեղի կունենա առաջիկա ժամերին։ Լիսանդրոն այս ամառ կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ նորեկը։
Ավելի վաղ ակումբը գնել էր Տիրել Մալասիայի ու Քրիստիան Էրիկսենի տրանսֆերները։


