Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Արգենտինացու մոտ կրկնվել է ապրիլին ստացած վնասվածքը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում կրկին զգացնել է տվել վնասվածքը, սակայն պաշտպանը մասնակցել է «Բրայթոնի» և «Բավարիայի» դեմ կայացած հաջորդ երկու խաղերին։ Առայժմ հայտնի չէ՝ որքան ժամանակ կպահանջվի ապաքինման համար։
Արգենտինայի հավաքականի 25-ամյա պաշտպանը 2022 թվականի ամռանն է Ամստերդամի «Այաքսից» 58 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել անգլիական գրանդ։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Մարտինեսը անցկացրել է 51 հանդիպում, դարձել մեկ գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։


