Լիսանդրո Մարտինեսը ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել, հաստատում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:
«Լիչա՛, շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- գրված է ակումբի հայտարարությունում:
Արգենտինացին ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտ չի վերադառնա: 27-ամյա ֆուտբոլիստը ծանր վնասվածքը ստացել է «Քրիստալ Փելասի» դեմ խաղում (0:2):
Լիսանդրո Մարտինեսը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 20 խաղում խփել է 2 գոլ ու կատարել է 1 արդյունավետ փոխանցում:


