Logo

Լիտվա․ Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

12:51 / 22.03.2024Բռնցքամարտ
null

Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր Բարեղամ Հարությունյանը (51 կգ) դուրս է եկել Լիտվայում ընթացող Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ և ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։

1/4 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մրցել է իռլանդացի Դոս Սանթոս Կլեպսոնի հետ ու հաղթել նկատելի առավելությամբ։ Հատկապես 3-րդ ռաունդում Հարությունյանի առավելությունը մեծ է եղել և մրցավարները ռաունդը գնահատել են 5-0։ Կիսաեզրափակիչում Բարեղամի մրցակիցն Անգլիայի ներկայացուցիչ Մուհամեդ Համզան է, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Մարտի 22-ին ռինգ դուրս կգա նաև 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։

Հայաստանի թիմի կազմում մրցավայր է մեկնել 5 բռնցքամարտիկ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ