Logo

«Լիվերպուլը» 90+8-րդ րոպեին հաղթանակ կորզեց, «Տոտենհեմը» բաց թողեց հաղթանակը դերբիում (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
01:06 / 01.09.2022• Վիդեո
Լիվերպուլ-Նյուքասլ

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում տանը 2-1 հաշվով հաղթեց «Նյուքասլին»:

Հյուրերի կազմում հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց թիմի նորեկ, շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը: 61-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, իսկ խաղի ավելացված ժամանակի 8-րդ րոպեին Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեց պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիու Կարվալյուն:

«Տոտենհեմը» 1-1 հաշվով ավարտեց «Վեսթ Հեմի» դեմ լոնդոնյան դերբին: «Վեսթ Հեմի» կազմում գոլ խփեց չեխ կիսապաշտպան Թոմաշ Սոուչեկը, նաև ինքնագոլով աչքի ընկավ թիմի նորեկ, գերմանացի պաշտպան Թիլո Կերերը:

«Տոտենհեմը» 11 միավորով 3-րդն է, «Լիվերպուլը» 8 միավորով 5-րդն է, «Նյուքասլը» 6 միավորով 11-րդն է, իսկ «Վեսթ Հեմը» 4 միավորով 14-րդ տեղում է:

Պրեմիեր լիգա, 5-րդ տուր

«Լիվերպուլ» - «Նյուքասլ»՝ 2-1 (տեսանյութ)

Ռոբերտո Ֆիրմինո, 61, Ֆաբիու Կարվալյու, 90+8 - Ալեքսանդր Իսակ, 38

«Վեսթ Հեմ» - «Տոտենհեմ»՝ 1-1 (տեսանյութ)

Թոմաշ Սոուչեկ, 55 - Թիլո Կերեր, 34 (ինքնագոլ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ