Logo

Անսպասելի մեկնարկ. «Լիվերպուլը» միավորներ կորցրեց «Ֆուլհեմի» դեմ խաղում (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
17:26 / 06.08.2022• ՍՊՈՐՏ
null

Անգլիական Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի մեկնարկային տուրում Չեմպիոնշիփի հաղթող «Ֆուլհեմն» ընդունեց ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանի արծաթե մեդալակիր «Լիվերպուլին»: Գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2:

32-րդ րոպեին հաշիվը բացեց տանտերերի սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը: 64-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց հյուրերի ուրուգվայցի նորեկ Դարվին Նունյեսը: 8 րոպե անց «Ֆուլհեմը» կրկին հաշվի մեջ առաջ անցավ Միտրովիչի դուբլի շնորհիվ: 80-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը:

2-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունելու է «Քրիսթալ Փելասին», «Ֆուլհեմը» հյուրընկլավելու է «Ֆուլվերհեմփթոնին»:

Անգլիական Պրեմիեր լիգա, առաջին տուր

«Ֆուլհեմ» - «Լիվերպուլ»՝ 2-2

Ալեքսանդր Միտրովիչ, 32, 72 (11-մետրանոց) - Դարվին Նունյես, 64, Մոհամեդ Սալահ, 80

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ