Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչում «Լիվերպուլի» և «Արսենալի» հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ:
Խաղի 24-րդ րոպեին կարմիր քարտի արժանացավ Գրանիտ Ջական:
Թիմերը դիմակայության հաղթողին կորոշեն պատասխան խաղում, որը կայանալու է հունվարի 20-ին` ժամը 23:45-ին:
Հիշեցնենք, որ եզրափակիչի առաջին մասնակիցը դարձել էր «Չելսին»՝ երկխաղյա դիմակայությունում 3:0 հաշվով առավելության հասնելով «Տոտենհեմի» նկատմամբ: