Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» հայտարարել է իտալացի 18-ամյա պաշտպան Ջովանի Լեոնիի տրանսֆերի մասին:
«Լիվերպուլն» իտալական «Պարմային» Լեոնիի տրանսֆերի համար վճարել է 31 միլիոն եվրո: Կողմերը երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել: Երիտասարդ ֆուտբոլիստը խոստովանել է, որ չէր կարող մերժել աշխարհի լավագույն ակումբներից մեկի առաջարկը:
Իտալացին անգլիական գրանդում կխաղա «15» համարի մարզաշապիկով:
«Ես ընտրեցի «15» համարը, քանի որ պրոֆեսիոնալ մակարդակում նորամուտս նշել եմ խաղային այս համարով»,- ասել է Լեոնին ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:
«15» համարը «Լիվերպուլում» ազատ էր մնացել 2023 թվականից, երբ թիմից հեռացել էր անգլիացի նախկին կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը:


