Անգլիական «Լիվերպուլը» ներկայացրել է ամերիկյան Nike ապրանքանիշի թողարկած խաղաշապիկը, որով մերսիսայդյան թիմը ելույթ կունենա 2024/25 մրցաշրջանի արտագնա խաղերում:

Մարզաշապիկը մուգ կանաչ է, թևքերի հատվածը՝ փիրուզագույն:
«Լիվերպուլը» նոր մարզաշապիկով առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա օգոստոսի 4-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ընկերական խաղում:


