Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։
Մերսիսայդյան գրանդից 60-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսանդր Իսակը, որը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց առաջին գոլը։
«Ասթոն Վիլան» 1-0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։ «Բրայթոնն» էլ հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության հասավ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում։
«Վիլան» 24 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Բրայթոնը» 22 միավորով 5-րդն է, «Լիվերպուլը»` 21 միավորով 8-րդը, «Ֆորեսթը»` 12 միավորով 16-րդը, «Վեսթ Հեմը»` 11 միավորով 17-րդը, «Վուլվզը»` 2 միավորով 20-րդը։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր
«Վեսթ Հեմ» - «Լիվերպուլ»` 0-2
Ալեքսանդր Իսակ, 60, Կոդի Գակպո, 90+2
Հեռացում` Լուկաս Պակետա, 84 («Վեսթ Հեմ»)
«Ասթոն Վիլա» - «Վուլվերհեմփթոն»` 1-0
Բուբաքար Կամարա, 67
«Նոթինգհեմ Ֆորեսթ» - «Բրայթոն»` 0-2
Մաքսիմ դե Կույպեր, 45+1, Ստեֆանոս Ցիմաս, 88
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


