Logo

«Լիվերպուլի» ավագը երկար ժամանակ չի խաղա

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 26.02.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Jordan henderson - «Լիվերպուլի» ավագը երկար ժամանակ չի խաղա
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:19

-

-

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը վիրահատվել է աճուկի վնասվածքի պատճառով:

Անգլիական ակումբը հայտարարել է, որ թիմի ավագը խաղադաշտ կվերադառնա մարտին նախանշված ազգային հավաքականների խաղերից ոչ շուտ: Դա նշանակում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել առնվազն մինչև ապրիլ:

Հենդերսոնը բաց է թողնելու «Շեֆիլդի», «Չելսիի», «Ֆուլհեմի» և «Վուլվերհեմփթոնի» դեմ ԱՊԼ-ում, ինչպես նաև «Լեյպցիգի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումները:

Կիսապաշտպանը վնասվածք էր ստացել «Էվերթոնի» հետ դերբիի (0:2) ժամանակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ