Անգլիական «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնն ընդունել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիֆակ» ակումբի առաջարկը, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Անգլիացի 33-ամյա կիսապաշտպանը պայմանագիր է համաձայնեցրել արաբական ակումբի հետ: Այժմ ամեն ինչ կախված է երկու ակումբների բանակցություններից:
Օրեր առաջ «Ալ Իթիֆակը» գլխավորել էր «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ, անգլիացի Սթիվեն Ջերարդը:
Հիշեցնենք, որ Ջորդան Հենդերսոնը 2011 թվականի հուլիսից է պաշտպանում «Լիվերպուլի» մարզական պատիվը:


